BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Բարաք Օբաման ընդունել է պատրիարքներին

Բարաք Օբաման ընդունել է պատրիարքներին
13.09.2014 | 15:15

Վաշինգտոնում քրիստոնեական համաժողովին մասնակցող Միջին Արևելքի մարոնի, հայ, ասորի, հույն կաթոլիկ և ասորի կաթոլիկ եկեղեցիների հոգևոր պետերը Սպիտակ տանը հանդիպել են ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ:
Պատրիարքների առաջարկով, Արամ Ա. կաթողիկոսը խոսք առնելով, նախ իր ցավակցությունն է հայտնել 13 տարի առաջ, սեպտեմբերի 11-ին, Նյու Յորքի և Վաշինգտոնի վրա ահաբեկչական գործողությունների զոհերի հարազատներին և նշել, որ ահաբեկչությունը տարբեր ձևերով ու արտահայտություններով շարունակվում է աշխարհի զանազան շրջաններում ու հատկապես Միջին Արևելքում: Վեհափառ հայրապետն ասել է, թե այդ շրջանում հետզհետե ծավալվող ահաբեկչական շարժումը ոչ միայն վտանգ է քրիստոնյաների, այլև իսլամականների ու համայն աշխարհի համար: Հետևաբար, համամարդկային չարիքը պետք է դիմագրավել հավաքական ճիգերով: Այդ առումով՝ արաբ ու իսլամ պետությունների մասնակցությունը կենսական է՝ ընդգծել է Նորին սրբությունը: Նա անդրադարձել է Միջին Արևելքում քրիստոնյաների ներկայությանը՝ ասելով, թե քրիստոնյաները եկվոր, երկրորդ կարգի քաղաքացիներ չեն, այլ ունեն իրենց արմատները Միջին Արևելքի պատմության մեջ: Նորին սրբությունը ողջունել է նախօրեին ԱՄՆ-ի նախագահ Օբամայի խոսքը և ԱՄՆ-ի հանձնառությունը միացյալ ճիգերով կասեցնելու ահաբեկչական շարժումները:
Հանդիպմանը մասնակցող պատրիարքները հակիրճ իրենց մտահոգություններն են ներկայացրել, հատկապէս Իրաքի քրիստոնյա համայնքների կացության մասին:
Բարաք Օբաման անդրադարձել է իր պատգամի կետերին, շեշտելով, թե խղճի ազատությունը ու մարդու իրավունքների պաշտպանությունը ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության առաջնահերթություն կմնա:

Դիտվել է՝ 772

Մեկնաբանություններ